Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Մինչ այդ նախագահը հանդիպել էր Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: