կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Նա մշտապես ստում է, և ստելը նրա կրեդոն է». Արթուր Վանեցյանը Соловьёв LIVE-ի եթերում պատասխանել է Փաշինյանի՝ Շուշին իր պատճառով հանձնելու մեղադրանքներին

«Նա մշտապես ստում է, և ստելը նրա կրեդոն է». Արթուր Վանեցյանը Соловьёв LIVE-ի եթերում պատասխանել է Փաշինյանի՝ Շուշին իր պատճառով հանձնելու մեղադրանքներին

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին: 

Պատասխանելով Սոլովյովի հարցին, թե նա ղեկավարել է ՀՀ ԱԱԾ-ն ու, չնայած դրան, Նիկոլ Փաշինյանն անձամբ նրան մեղադրել է Շուշիի հանձնման համար, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որը, ցավոք, դեռ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի աթոռը, նա մշտապես ստում է, և ստելը նրա կրեդոն է: Նա ստում է անընդհատ, նրա ստելու պատճառով մենք անընդհատ մեր երկրի համար վատագույն հետևանքների ենք բախվում»:

Սոլովյովի հաջորդ հարցին՝ չէ՞ որ նա է Վանեցյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը պատասխանել է. «Նա ինձ պաշտոնին է նշանակել, այսպես կոչված, «հեղափոխությունից» հետո, որը Հայաստանում տեղի է ունեցել 2018 թվականին: Այդ ժամանակ ժողովուրդը, ամբողջ ժողվուրդը, չեմ վախենա նման գնահատական տալ, ժողովրդի մեծ մասն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, ու նա փողոցի միջոցով, «հեղափոխական գործընթացների» միջոցով եկավ իշխանության: Կար պոպուլիզմի մեծ մասնաբաժին, որը, ինչպես այդ ժամանակ ես էի մտածում, հնարավոր էր ուղղորդել ճիշտ ուղղությամբ, և հենց ժողովրդի այդ հավատը, հույսը, թե ամեն բան լավ է լինելու Հայաստանի համար, իրականում օգտագործել Հայաստանը ծաղկեցնելու համար»,- շեշտել է նա: 

  • Կիսվել: