կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄԹ-ում ՀՀ դեսպանն ու Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի տնօրենը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՄԹ-ում ՀՀ դեսպանն ու Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի տնօրենը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հունիսի 1-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի միջազգային տնօրեն Անդի Բըրվելի հետ։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

՛՛Հանդիպմանը դեսպանը ներկայացրեց ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ներուժը։

Բըրվելը դեսպանին ներկայացրեց Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի կառուցվածքն ու գործառույթները։

Կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները։
Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիան (CBI) բրիտանական բիզնես կազմակերպություն է, որն ընդհանուր առմամբ հանդես է գալիս 190,000 բիզնեսի անունից, որը բաղկացած է մոտ 1,500 անմիջական անդամներից և 188,500 ոչ անդամներից: CBI-ն աշխատում է խթանել բիզնեսի շահերը՝ լոբբինգի և խորհրդատվությունների միջոցով հնարավորություն ընձեռելով կառավարություններին ցանցային կապ հաստատել այլ բիզնեսների հետ։

Կառույցն իրականացնում է նաև կառավարական քաղաքականության վերլուծության և վիճակագրական տվյալների հավաքագրման գործառույթներ, ինչպես Միացյալ Թագավորությունում, այնպես էլ միջազգային մակարդակով՝ Պեկինում, Բրյուսելում, Նյու Դելիում և Վաշինգտոնում իրենց գրասենյակների միջոցով՛՛,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: