հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվայի համար կարևոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ այցերի վերսկսումը. Զախարովա

Մոսկվայի համար կարևոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ այցերի վերսկսումը. Զախարովա

Ռուսաստանը կարևորում է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների՝ ամբողջական ֆորմատով Ղարաբաղ այցերի շուտափույթ վերսկսումը: Այս մասին այսօր Մոսկվայում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն է վայելում։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կարևորում է նաև ՛՛եռյակի՛՛ ջանքերը՝ նախևառաջ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում՛՛:

 

 

 

  • Կիսվել: