հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից հայ զինծառայողների փոխանցումը Երևանին. Զախարովա

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից հայ զինծառայողների փոխանցումը Երևանին. Զախարովա

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 ձերբակալված հայ զինծառայողների փոխանցումը Երևանին՝ ականազերծման քարտեզի դիմաց: Այս մասին  իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան նշել է. ՛՛Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: 

  • Կիսվել: