ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միշուստինը Փաշինյանին է փոխանցել Պուտինի բարեմաղթանքները․ կարևորվել է Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ

Միշուստինը Փաշինյանին է փոխանցել Պուտինի բարեմաղթանքները․ կարևորվել է Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ

Միշուստինը Փաշինյանին է փոխանցել Պուտինի բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնել ռուսական պատվիրակության հյուրընկալ ընդունելության համար. 

Մենք կարևորում ենք Հայաստանի հետ բարեկամությունը և գործընկերային դաշնակցային հարաբերությունները։ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է Ռուսաստանի Դաշնության վարչապետը։ Չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է։

«Մենք կառուցում ենք համագործակցություն էներգետիկայի, խաղաղ ատոմի, հանքարդյունաբերության, տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում: Կան մի շարք նախագծեր բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում: Ռուսաստանի Դաշնությունից բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար գալիս են Հայաստան, խաղում են. լուրջ դերակատարություն.Առաջարկում ենք արագացնել աշխատանքը մեր բոլոր համատեղ ուղղություններով՝ ներդրումային ծրագրերի, տնտեսական զարգացման ոլորտում»։

  • Կիսվել: