երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մի անգամ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ապացուցել է, որ կարող է երկիրը հանել ճգնաժամից.Վահե Հակոբյան

Մի անգամ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ապացուցել է, որ կարող է երկիրը հանել ճգնաժամից.Վահե Հակոբյան

«Մենք եկել ենք այստեղ՝ առաջարկելու այդ նույն ճգնաժամային կառավարությունը, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի»: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին Սպիտակ քաղաքում հրավիրված հանրավաքին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հիմա գնում է ամեն տեսակ սադրանքների, բայց նրանց էջն արդեն փակված է, նրանց վարկանիշը շատ արագ ընկնում է, այնքան արագ, որքան արագ ահս թմբիրից դուրս են գալիս մեր համաքաղաքացիները։ 

«Շատ փոքր մաս է մնացել, որ դեռ չի հասկանում, ինչ է կատարվում երկրում․ իսկ կատարվում է աղետ», - ավելացրեց նա։

«Մի անգամ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ապացուցել է, որ կարող է երկիրը հանել ճգնաժամից։ Սպիտակում առկա շինությունների 99 տոկոսը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այս տենդենցը լինելու է ամբողջ երկրում։ Ունենալու ենք հզոր բանակ, առողջ տնտեսություն, համաչափ զարգացող համայնքներ», - ասաց Հակոբյանն, ընդգծելով, որ հունիսի 20-ին պետք է փակվի նիկոլիզմի էջը։

  • Կիսվել: