հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` ԵՄ-ի հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետբյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո

Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` ԵՄ-ի հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետբյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` Եվրոպական միության հետ մեր երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը: 

Նա հավելել է. ՛՛Մասնավորապես` 1. Քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ:

Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով:

2. Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ:

Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարի:

ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել Կառավարության հետ համագործակցությունը և ծրագրերի շրջանակում գրանցված արդյունքները՛՛:

 

  • Կիսվել: