երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մգեր Արմենիան չի պատրաստվում միանալ Արթուր Վանեցյանի կողմից կազմակերպված ակցիային

Մգեր Արմենիան չի պատրաստվում միանալ Արթուր Վանեցյանի կողմից կազմակերպված ակցիային

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մգեր Արմենիան հայտնել է, որ չի պատրաստվում միանալ Արթուր Վանեցյանի կողմից կազմակերպված ակցիային:

«Խորհրդարանական ընդդիմությունը ինչ ԱԺ-ում է, ոչ մի բան չի անում, մենք չենք տեսնում նրանց աշխատանքի արդյունքը: Ցույցեր կազմակերպելն անիմաստ է։ Թող մանդատները վայր դնեն»,- ընդդիմությունից ունեցած իր ակնկալիքներով կիսվել է կուսակցական լիդերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կազմակերպել է բողոքի ակցիա և իրազեկման քայլերթ՝ նշելով, որ իրենք չեն եկել պահանջելու բացառապես իշխանափոխություն, այլ իրենց նպատակն Աչցախն ու անվտանգությունն են:

Նշենք նաև, որ ուշ երեկոյան Ազատության հրապարակ է եկել ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որը երկար զրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ:

 

 

  • Կիսվել: