կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեզ հարցնում են՝ հնարավո՞ր է Հայաստանում ձևավորել մի ուժ, որը կապված չէ որևէ օլիգարխի հետ. Տոնոյան

Մեզ հարցնում են՝ հնարավո՞ր է Հայաստանում ձևավորել մի ուժ, որը կապված չէ որևէ օլիգարխի հետ. Տոնոյան

Մեզ հիմա համոզում են, որ ՀՀ-ում այլևս չկան նժդեհներ, մոնթեներ, չկան այն 5000 զինվորների նմանները, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալու հայրենիքին: Դուք հավատո՞ւմ եք դրան, իհա՛րկե, ոչ: Այս մասին այսօրր բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՛՛5165՛՛ շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեզ հարցնում են՝ մ՞իթե հնարավոր է Հայաստանում ձևավորել մի ուժ, որը կապված չէ որևէ օլիգարխի հետ:

Ես ուզում եմ խնդրել բոլորիդ՝ մի՛ վիրավորեք ինքներդ ձեզ, մի՛ վիրավորեք մեր ազգին: Իհա՛րկե, կան, մեր ժողովուրդը կարող է և ի զորու է ծնել այն զավակներին, որոնք միշտ պատրաստ կլինեն պայքարելու և՛ ներքին թշնամու դեմ, և՛ արտաքին: Դրա վկայությունը մենք ենք՝ մայրերս, որոնք դաստիարակել են այդպիսի զավակներ: Մայրեր, ովքեր իրենց ամենաթանկին չեն խնայել ամենաթանկի համար: Էլ ի՞նչ ունենք կորցնելու, եթե հայրենիքն ենք կորցնում՛՛:

 

  • Կիսվել: