կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր թշնամուն պետք է դիվանագիտությամբ դուրս հրավիրենք ՀՀ սահմաններից․ Մարուքյան

Մեր թշնամուն պետք է դիվանագիտությամբ դուրս հրավիրենք ՀՀ սահմաններից․ Մարուքյան

Այսօր՝ մայիսի 23-ի ընթացող ԼՀԿ համամագումարին ելույթ ունեցավ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։  ԼՀԿ ղեկավարն իր ելույթում հույս հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցերը կարող են քննարկվել ապագայում, բայց ոչ բռնության, զենքի, ուժի սպառանալիքի ներքո։

«Մեզ առաջարկում են` ինքնաձիգը դնել մեր գլխին եւ մեր գլխին դրած քննարկել, թե սա մեր սահմանն է, թե ձեր սահմանն է: Եւ ամբողջ աշխարհով մեկ մենք աղաղակում ենք, տեղեկացնում ենք, մեր գործընկերներին իրազեկում ենք, որ չի կարող լինել մի իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին դնեն եւ մեզ ասեն, թե եկեք քննարկենք, թե որս որտեղ ենք կանգնելու: Չի կարող նման բան լինել: Բնականաբար միջազգային հանրության եւ մեր դիվանագիտության միջոցով պետք է նրանց ճնշել, որ մեր տարածքից դուրս գան: Կրակելը միշտ էլ կա, այն վերջին հանգրվանն է: Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց-մահու կռիվ է տրվել: Բայց հիմա պետք է այնպես անել, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ մեր թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ պետական սահմաններից»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Մարուքյանը մտահոգություն հայտենց, որ երկրում ատելության մթնոլորտ է ստեղծվել, որն իրենք մերժում են։

«Այս ամբողջ ընտրական պրոցեսը ըստ էության գնում է նորից նույն հունով, այսինքն` իրար ատել, իրար բաժանել, իրար թուլացնել եւ թշնամու դեմ կանգնել իրարից մասնատված եւ թուլացած: Մենք մի թշնամի ունենք, որը մտել է ՀՀ տարածք»,- ասաց Մարուքյանը։

  • Կիսվել: