Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ես լավ լուր ունեմ: Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն, բայց ես ավելի մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի: Նրանք ճանապարհին են: Երբ կլինեն ՀՀ տարածքում, միայն դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ:
Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում՝ Կարմիր գյուղում, նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: