Մեր դիրքորոշումը չի փոխվել. ԱՄՆ Պետդեպը՝ Հայոց ցեղասպանության մասին
ԱՄՆ Պետական դեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Պետդեպի կայքում:
Այնտեղ, մասնավորապես, ասված է.
«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որ 4-րդ անգամ ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ արված բոլոր փորձերը մերժվել էին սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձեւի վրա։