երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեր դաշինքը գալիս է` բերելու սահմանային անվտանգություն. Աննա Գրիգորյան

Մեր դաշինքը գալիս է` բերելու սահմանային անվտանգություն. Աննա Գրիգորյան

Մեր դաշինքը գալիս է` բերելու սահմանային անվտանգություն, արժանապատիվ խաղաղություն, կայունություն և ներքին համերաշխություն: Այս մասին այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը:

Նա նշեց. ՛՛Գալիս ենք, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, երբ ցանկանա, և գալիս ենք, որ մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, և դպրոցում երեխաները ստանան որակյալ և ժամանակակից, ազգային արժեքների վրա խարսխված կրթություն՛՛:

  • Կիսվել: