կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր առաջնային խնդիրը անվտանգ լինելն է, մեր երեխաների ապագան է. Տարոն Մարգարյանը քվեարկեց

Մեր առաջնային խնդիրը անվտանգ լինելն է, մեր երեխաների ապագան է. Տարոն Մարգարյանը քվեարկեց

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը քվեարկել է 1/19 տեղամասում:

Քվեարկությունից հետո նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ քարոզարշավը ցույց է տվել՝ երևանցին, հայաստանցին, ժողովուրդը պատիվ ունի:

Մարգարյանը նշել է, որ իր ընտրությամբ մանուկների ապագան ավելի լավն է տեսնում:

՛՛Մենք կարողացել ենք մեր ծրագրերը, կատարած և ապագայում կատարվելիք անելիքները ներկայացնել: Մեր առաջնային խնդիրը անվտանգ լինելն է, մեր երեխաների ապագան է՛՛,-ասել է նա:

 

 

  • Կիսվել: