կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել և թողնել, որ իշխանությունը տապալի ամեն ինչ. Արծվիկ Մինասյան

Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել և թողնել, որ իշխանությունը տապալի ամեն ինչ. Արծվիկ Մինասյան

Հայաստանի, հայ ժողովրդի կյանքում առնվազն յոթ կարևոր ուղղություններով նոր սպառնալիքներ են ձևավորվել։ Այս մասին այսպր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Առաջին երեքը, ըստ Մինասյանի, արտաքին հարաբերություններն են, արցախյան հարցով բանակցությունները և հայոց բանակը, սակայն հասարակական հարաբերություններում շատ կարևոր են նաև մյուս չորս ուղղությունները: Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանում, հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

«Ատելության խոսքը, քարոզը, վարքագիծը, որ բխում է նախևառաջ իշխանության ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա, և համացանցում գրեթե ամեն օր տարածվող հարյուրհազարավոր վիրավորական մեկնաբանությունները վկայում են, որ իշխանությունը կարևոր մնալու համար ամեն գնով մանիպուլյացիաների միջոցով փորձում է ընտրել նոր թիրախներ, նոր թշնամի, նոր հակառակորդ»,-նշեց Մինասյանը:

Դաշնակցական գործչի պնդմամբ, բոլոր այն անձինք, ովքեր մտածում են, թե պետք է թողնել, որ իշխանությունները սխալվեն, որ հասարակության «աչքերը բացվեն», սխալվում են:

«Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել և թողնել, որ իշխանությունը տապալի ամեն ինչ»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: