երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին

Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին

Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին: Այս մասին այսօր Երեւանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են դրականորեն ազդել Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա:

Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաեւ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների օրակարգին,  ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որեւէ պետության դեմ, միտված է բարձրացնել Հայաստանի ԶՈՒ պաշտպանական կարողությունները, ապահովելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: