երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա է եղել բանակցային անշրջելի ժառանգությունը, որը ստացել եմ 2018-ին. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

Սա է եղել բանակցային անշրջելի ժառանգությունը, որը ստացել եմ 2018-ին. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

Ովքեր ստեղծել են «ինքնորոշում» բառը, եզրույթը, ասում են՝ հարգելի՛ հայաստանցիներ, հարգելի ԼՂ, այո՛, ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով: Մենք սրա հետ չենք առերեսվել, դրա համար չենք կարողացել պաշտպանել: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրի մասով բանակցային գործընթացին և ստեղծված ներկայիս իրավիճակին:

Փաշինյանը ներկայացրեց իր տեսակետը, թե ինչու է ԼՂ-ն հայաթափվել. «ԼՂ-ն հայաթափվել է, որովհետև մենք բոլորս չենք առերեսվել այս իրողության հետ: Դա էլ էր դժվար, որովհետև դա նշանակում էր, որ Ադրբեջանի կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք է իրականացնեն երկու սուբյեկտներ՝ ԼՂ-ի հայկական համայնքը և ԼՂ-ի ադրբեջանական համայնքը: Սա է եղել այն բանակցային կետը, բանակցային անշրջելի ժառանգությունը, որը ես ստացել եմ ժառանգություն 2018 թվականին»:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ եթե ինքնորոշում տվողը միջազգային հանրությունն էր, ապա այդ նույն միջազգային հանրությունն իրեն ու բոլորին ասել է. «Կարդացե՛ք՝ ինչ է գրված (լիսաբոնյան գագաթնաժողովին ընդունված փաստաթուղթը – խմբ.) ու հասկացե՛ք, որ հասկանալի լինեք աշխարհին, որովհետև ոչ ոք չի հասկանում՝ ինչ եք ասում: Եվ ԵԱՀԿ փաստաթղթում արձանագրվել է, որ մի երկիր կա, որ չի կիսում այս տեսակետը»:

  • Կիսվել: