երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես չեմ ասել եւ լեզուս չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ հատված պետք է տանք որեւէ մեկին. Փաշինյան

Ես չեմ ասել եւ լեզուս չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ հատված պետք է տանք որեւէ մեկին. Փաշինյան

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի միջեւ  կնքվել էր պայմանագիր՝ իր երաշխիքներով. Այսինքն երբ ես ասում եմ՝ երաշխիքներ չկան, դա նկատի ունեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, որ եթե այդ 4 գյուղերը տրվեն Ադրբեջանին, այդ դեպքում էլ չկա երաշխիք, որ պատերազմ չի լինի:

«Երաշխիքը նա է, որ վերջ, բացառում է, չկա այլ տարբերակ: Այդպիսի երաշխիք մարդկության մեջ ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ կլինի: Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքների մեր համակարգը: Ոսկեպար գյուղի բնակիչների, որեւէ բնակչի, որեւէ ֆորմատով երբեւէ ես չեմ ասել եւ չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասել, լեզուս չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ հատված պետք է տանք որեւէ մեկին: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ կարող է որոշում կայացնել  միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»,-ասաց նա:

  • Կիսվել: