շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք ցույց ենք տալիս մեր ազգային շահերը պաշտպանելու ունակությունը. ՌԴ նախագահ Պուտին

Մենք ցույց ենք տալիս մեր ազգային շահերը պաշտպանելու ունակությունը. ՌԴ նախագահ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումային ակտիվությունը խթանելու վերաբերյալ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի դեմ վերջերս կիրառվող պատժամիջոցներին՝ գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով տնտեսական սահմանափակումները գործի են դրվել հենց այն բանի համար, որ մենք գոյություն ունենք և ցույց ենք տալիս մեր ազգային շահերը պաշտպանելու ունակությունը», - ասել է Պուտինը:
 
 

Ռուսաստանի նախագահը համոզված է, որ եթե իշխանությունները շարունակեն մեծ ուշադրություն դարձնել ներդրումային միջավայրին, «այդ դեպքում մեր դեմ ձեռնարկված ցանկացած քայլ մեզ միայն օգուտ կտա»:

  • Կիսվել: