չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մենք չկարողացանք այս իշխանություններին հեռացնել, բայց նրանցից դժգոհությունը երկնքում կախված է. ընդդիմադիր պատգամավոր

Մենք չկարողացանք այս իշխանություններին հեռացնել, բայց նրանցից դժգոհությունը երկնքում կախված է. ընդդիմադիր պատգամավոր

Փողոցային պայքարի արդյունքում մենք չկարողացանք այս իշխանություններին հեռացնել, բայց ՀՀ իշխանություններից դժգոհությունը երկնքում կախված է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Տեսեք, հիմա անձրեւ է գալիս, մառախուղ է: Կգա մի ժամանակ, երբ այդ մառախուղը կվերածվի ամպրոպամեր անձրեւի եւ իրենց կքշի կտանի: Որ մենք չկարողանանք տանել, ո՞վ դրանից տուժեց: Հայաստանը տուժեց, Արցախը տուժեց, հայ ազգը տուժեց: Այնպես որ մեր այն հայրենակիցներին, որոնք թերահավատ են, որոնք հիասթափված են, եւս մեկ անգամ կոչ եմ անում գիտակցել պատասխանատվությունը: Մեզ չեն սիրում, իրենք կարող են կազմակերպվել»,-ասաց նա:

  • Կիսվել: