երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք 30 տարի ապրել ենք հաղթած ժողովրդի կարգավիճակով, հիմա այդ ամենը փոխվեց. Քոչարյան (տեսանյութ)

Մենք 30 տարի ապրել ենք հաղթած ժողովրդի կարգավիճակով, հիմա այդ ամենը փոխվեց. Քոչարյան (տեսանյութ)

«Մեզ բավական երկար ու դժվար ճանապարհ է սպասվում պարտության սինդրոմ կոչեցյալը մարսելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր երկրում բոլոր թերություններով հանդերձ՝ մենք 30 տարի ապրել ենք հաղթած ժողովրդի կարգավիճակով։ Հիմա այդ ամենը փոխվեց։ Հաղթողի զգացողությունը վերադարձնելու համար մենք առաջին հերթին պետք է վերականգնենք երկրի պաշտպանվածությունը, բանակի մարտունակությունը՝ դարձնելով այն ավելի ժամանակակից։ Սա է լինելու այն գրավականը, որը հնարավարություն է տալու այդ զգացողությունն ունենալ։

Այսօր իմ հանդիպումներից մեկի ժամանակ մի հարց առաջացավ․ ե՞րբ ենք ի վիճակի լինելու անցկացնել ռազմական շքերթ։ Դժվար հարց է։ Մի բան է շքերթ անցկացնել հաղթանակներից հետո, և մեկ այլ հարց է․․․․ Ամեն ինչ պետք է անել, որ այդ օրը հնարավորինս մոտեցնենք»,- ընդգծեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում.

  • Կիսվել: