չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջել է զեկույց ներկայացնել Արցախի դեմ թուրքական անօդաչուների կիրառման մասին

Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջել է զեկույց ներկայացնել Արցախի դեմ թուրքական անօդաչուների կիրառման մասին

Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջել է զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարքերի կիրառումը։

Մենենդեսը նաև ուղղում է ներկայացրել, որը զրկում է ԱՄՆ նախագահին Ադրբեջանին օգնության տրամադրման՝ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ժամանակավորապես հետաձգելու իրավունքից։

Սենատոր Ալեքս Պադիլլան փոփոխություն է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից արգելված զինամթերքի, օտարերկրյա վարձկանների և թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ, որոնք ունեն ամերիկյան բաղադրիչներ։

  • Կիսվել: