ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկ-մեկ, որ մենակ եմ մնում, ասում եմ՝ այ տղա, էս ի՞նչ արեցիր, էս ուր ես գնում․ Քոչարյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

Մեկ-մեկ, որ մենակ եմ մնում, ասում եմ՝ այ տղա, էս ի՞նչ արեցիր, էս ուր ես գնում․ Քոչարյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

Անելիքները շատ են լինելու, պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, բայց ելք չկա, միայն առաջ: Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ իրենց քաղաքական թիմն ունակ է և կարող է վերականգնել երկրի կառավարելիությունը:

«Ժամացույցի պես աշխատող պետական կառավարման համակարգը պետք է աննկատ լինի: Կառավարության արած գործը ժողովրդի կյանքում ամեն օր պետք է նկատելի լինի: Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով: Մենք կարող ենք անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո բնականոն ընթացք լինի հանրային ծառայություններում, կառավարման ոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի շուրջն այնպիսի թիմ է ձևավորվել, որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կկարողանա արժանապատիվ խաղաղություն հաստատել Հայաստանում: Դաշինքի թիմը կարևոր է համարում երկրի նկատմամբ քաղաքացու վստահության վերականգնումը:

«Անելիքները շատ են լինելու, պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ, որ մենակ եմ մնում, ասում եմ՝ այ տղա, էս ի՞նչ արեցիր, էս ուր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ, բայց սա անելու ենք ձեզ հետ միասին»

  • Կիսվել: