կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտի 1-ի նիստը հետաձգվեց

Մարտի 1-ի նիստը հետաձգվեց

 «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին` պատճառաբանելով, որ այդ ժամանակ պարզ կլինի, թե ամբաստանյալներն ինչ կարգավիճակ կունենան։

Ամբաստանյալներից դատական նիստին ներկայացել էր միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, փաստաբաններից` նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպան Արամ Վարդևանյանը դիմում էին ներկայացրել, որ այսօր Արարատի մարզում մասնակցում են քարոզարշավի ու չեն կարող ներկայանալ դատարան, պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի, իսկ Արամ Օրբելյանը՝ մեկ այլ գործով դատական նիստ։

Մեղադրող դատախազներն արձանագրեցին, որ այդ բացակայություններն անհարգալից վերաբերմունք են դատարանի նկատմամբ, ինչին Արմեն Գևորգյանն արձագանքեց. «Երկրում կարևոր իրադարձություններ են, իսկ դատախազներն իրենց վարքագիծը չեն փոխում»։

 



  • Կիսվել: