ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մարդու իրավունքների հարցում իրականությունը այլ է. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Մարդու իրավունքների հարցում իրականությունը այլ է. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ մշակվել և ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիա, որի 10-րդ հոդվածը հռչակում է անձի արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, ինչը ԶԼՄ-ների ազատության հիմնաքարն է: Այս մասին ասել է ԱԺ «Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ  նիստի ժամանակ ունեցած ելույթում` 

«Բազմաթիվ երկրներ պետական մակարդակով վավերացրել են այդ  կոնվենցիան` դրանք ամրագրելով Սահմանադրությամբ և օրենքներով, սակայն իրականությունը միանգամայն այլ է: Բազմաթիվ լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվում, սպանվում են, իսկ այդ հանցագործությունների մեղավորները հաճախ մնում են անպատիժ»,-  ասել է Մարուքյանը՝ կարծիք հայտնելով մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույցի վերաբերյալ և պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին։

  • Կիսվել: