Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի գործով դատավարությունը
Մոսկվայում երեկ մեկնարկել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված գործով դատաքննությունը, տեղեկացնում է Կոմերսանտը:
Աղբյուրը, մասավորապես, նշում է․ «Խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի ղեկավարը, ով հիմնադրել է Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական արտադրանքի ներմուծմամբ զբաղվող «Սպայկա-Ռուս» ընկերությունը, դեռևս 2019 թվականից է անցնում քրեական գործով՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, կեղծ փաստաթղթերի կիրառմամբ արտարժութային գործարքներ կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ»։
Ինչպես հաղորդվում է՝ քննությունն իրականացնողների վարկածով՝ ընկերության ղեկավարները Ռուսաստան միրգ և բանջարեղեն մատակարարելու պայմանագրերի շրջանակում երկրից դուրս են հանել մոտ 44 միլիարդ ռուբլի։ Նշվում է, թե 2015-2018 թվականներին մատակարարումների անվան տակ Ռուսաստան ներկրված մրգի և բանջարեղենի արժեքը կազմել է պայմանագրերում նշված արժեքի ընդամենը 2 տոկոսը։



