ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրակլի Ղարիբաշվիլիի դատավարությունը հետաձգվել է

Իրակլի Ղարիբաշվիլիի դատավարությունը հետաձգվել է

Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վաղը` դեկտեմբերի 16-ին կայանալիք դատավարությունը հետաձգվել է, գրում է aliq.ge-ն:

«Պիրվելի»-ին նախկին վարչապետի փաստաբան Ամիրան Գիգուաշվիլին ասել է, որ դատախազությունը դատարանին դիմել է սեփական նախաձեռնությամբ՝ դատավարությունը հետաձգելու միջնորդությամբ։

Ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 12-ը։

«Այս հարցը կարգավորվում է դատավարական նորմերով, մեղադրող կողմն իրավունք ունի դա անելու, և դատարանը կարող է բավարարել նման միջնորդությունը որոշակի հանգամանքներում», — ասել է Ամիրան Գիգուաշվիլին։

  • Կիսվել: