կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման հարցով հուշագիր ստորագրել. Տարոն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման հարցով հուշագիր ստորագրել. Տարոն Սիմոնյան

Խորհրդարանի լուծարման դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ պատրաստ են այդ մասին հայտարարություն կամ հուշագիր ստորագրել և գնալ արտահերթ ընտրությունների: 

Պատգամավորը նշեց, որ այդ հարցով քննարկման առաջարկը խմբակցությունը դեռևս չի ստացել: 

  • Կիսվել: