Ի՞նչ կապ ունի Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ են վերցնում՝ գործը ՍԴ-ում քննվելու է. ԼՀԿ պատգամավոր
Ի՞նչ կապ ունի Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ են վերցնում՝ գործը ՍԴ-ում քննվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է դիմել այդ նույն հարցով, և ՍԴ-ն դրա հիման վրա է քննության օր նշանակել։ Մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը, քանի որ քննվելու է ՍԴ-ում հուլիսի 7-ին, որպեսզի այս իրավական գործընթացի վրա որևէ քաղաքական ներազդեցություն չլինի, և որևէ քաղաքական ուժ հակասահամանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազդեցություն չունենա, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ այս գործով քննությունը կայանա:
Պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ դիմումը հետ են վերցնում, նորմալ է: Թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ չի քննելու այս գործը՝ մեր պայմանն ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկման գործը բուն, մաքուր իրավական գործընթաց է, և որևէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաաղքական նպատակներով», - ասաց Տարոն Սիմոնյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Քոչարյանների փաստաբան Արամ Վարդևանյանը դիմումը ետ վերցնելիս նշել է, որ գնդակը արդեն ԼՀԿ-ի դաշտում է, Սիմոնյանը հեգնեց. "Դեռևս ուսանողական տարիներից Վարդևանյանը փորձել է միշտ գնդակը դեպի իմ դաշտ գլորել, բայց նա լավ գիտի, թե ինչով է ավարտվել այդ ամենը իր համար, հաստատ ոչ մի լավ բանով":
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ից իրենց դիմումը հետ վերցնելու որոշմանը, հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից անընդունելի է իր անվան շահարկումը որևէ գործընթացներում, այդ իսկ պատճառով փաստաբանական խումբը գործով դիմումը հետ վերցրեց ՍԴ-ից:
Նշենք, որ ԼՀԿ-ն ՍԴ դիմելու ստորագրահավաքին չի միացել՝ պատճառաբանելով դա ՍԴ-ում քննվող Քոչարյանի գործով։
ԼՀԿ նախագահ Էդմոն Մաէուքյանը ասել է, որ կուսակցությունը ներկա գործընթացները դիտարկում է իրավական տեսանկյունից և քաղաքխկան պրոցեսմերի մեջ չի ուզում մտնել: Ուստի ՍԴ կդիմը, երբ Քոչարյանի գործի քննությունը այնտեղ կվերջանա։