երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստանի» օգտին քվեարկելով՝ ձեր ձայնը միանշանակ տեղ է հասնելու. Մարուքյան

«Լուսավոր Հայաստանի» օգտին քվեարկելով՝ ձեր ձայնը միանշանակ տեղ է հասնելու. Մարուքյան

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ առավելագույնը 5 ուժ կարող է անցնել խորհրդարան, այսինքն՝ 20 ուժ չի անցնում խորհրդարան: Այս մասին այսօր ՛՛Լուսավոր Հայաստանի՛՛ հանրահավաքի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մաասնավորապես, նշեց. ՛՛Եթե այդ ուժերից յուրաքանչյուրը մեկ տոկոս ձայն էլ տանի, 20 տոկոս ձայն փոշիանում է: Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք դեռ չեն որոշել իրենց ձայնը տալ ՛՛Լուսավոր Հայաստանին՛՛, բայց ուզում են ինչ-որ ուժի օգտին քվեարկել:

ԼՀԿ-ն իր դռները բաց է պահել մինչեւ ցուցակների հրապարակման պահը: Մենք փորչձել ենք ներգրավել նոր ուժերի եւ նոր ցուցակով հանդես գալ:

Այն քաղաքացիները, որոնք կզգան, որ տատանվում են մեր ուժի եւ այլ ուժի քվեարկելու իմաստով, իմացեք, որ ՀՀ-ում հոկտեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, մենք մեր դռները բաց ենք պահելու այդ ուժերի համար: Դուք կարող եք մասնակցել ընտրություններին նաեւ ՏԻՄ մակարդակում:

Մենք խելացի, պրոֆեսիոնալ լավ մարդկանց ներգրավելու ենք բոլոր մակարդակներում: Եթե կզգաք, որ տատանվում եք, ես ձեզ վստահեցնում եմ, որ ՛՛Լուսավոր Հայաստանի՛՛ օգտին քվեարկելով՝ ձեր ձայնը միանշանակ տեղ է հասնելու, որովհետեւ մենք անպայման լինելու ենք նոր խորհրդարանում: Այլ հարց է, թե ինչ չափով ենք լինելու: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու մեր օրակարգն առաջ մղելու համար՛՛:

  • Կիսվել: