երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լինելու է երկու դատ. ինչի համար է պատասխան տալու Փաշինյանը՝ ըստ Մանուկյանի

Լինելու է երկու դատ. ինչի համար է պատասխան տալու Փաշինյանը՝ ըստ Մանուկյանի

Նիկոլ Փաշինյանը դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար, նա ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել, ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհի կողմից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող, իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե կամավոր դուրս գար ու գնար:

Այս մասին այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ Փաշինյանը պատասխան է տալու ամեն ինչի համար. ՛՛Լինելու է երկու դատ, առաջին դատում պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարում էր, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար՛՛:

Մանուկյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք ոչ թե բանակցել են, թե ինչ են տալու, այլ՝ ինչ են ստանալու: Այս առնչությամբ նա ասաց, որ, որքան տեղյակ է, բանակցային վերջին փաստաթուղթը եղել է՝ մենք տալիս ենք 5 շրջան, որոշ ժամանակ հետո հանրաքվեից հետո կորոշվի Արցախի ստատուսը՝ Քարվաճառը ու Լաչինը Արցախի հետ միասին պետք է մտնեին ստատուս քվոյի մեջ, մինչև ընտրությունները: ՛՛Ես կարծում եմ՝ շատ լավ տարբերակ էր, եթե ապահովվում էր անվտանգությունը: Այդ մի թիզ չենք տալուն՝ առաջացավ մարդկանց միջին շերտից, որոնք շատ հայրենսեր էին ձևացնում, բայց իրականութունը չէին պատկերացնում: Իրականությունը այն է, որ մեզ ջարդել ու ոչնչացրել են, մեր հետ արհամարհանքով են խոսում՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: