երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։
 
Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար:
 
Դեսպանը ներկայացրել է  Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորել Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը:
 
Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:
 
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ 

  • Կիսվել: