կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի Մակունցին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: