երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ հարցը կարող էր լուծվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. թույլ չեն տվել լուծվի․ Մարուքյան

ԼՂ հարցը կարող էր լուծվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. թույլ չեն տվել լուծվի․ Մարուքյան

Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե 10 տարվա պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր արդյոք լուծել Ղարաբաղի հարցը այն պլանով, որով գնում էր, Մարուքյանը նշեց.

«Ես կարծում եմ, որ այդ հարցը կարող էր լուծվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. թույլ չեն տվել լուծվի: Այդ հարցը կարող էր լուծվել Քոչարյանի օրոք՝ 10 տարի չի լուծվել, կարող էր լուծվել Սերժ Սարգսյանի օրոք՝ էլի չի լուծվել, կարող էր լուծվել Փաշինյանի օրոք՝ նույն Լավրովի պլանով»:

Մարուքյանի կարծիքով՝ եթե ՀՀ նախկին ղեկավարությունը Արցախի հարցով բանակցում էր որոշ տարածքներ տալու համար, ապա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե բոլորին պատրաստեին չտալուն:

Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, թե 2018 թ. համաձայնեց վարչապետ առաջադրվել ԼՂ հարցը կարգավորելու համար, Մարուքյանը հակադարձեց՝ եթե նման կոնսենսուս է եղել՝ կարող էին Կարեն Կարապետյանին ընտրել, և նա էլ նույն բանն աներ:

«Այդ ժամանակ երկիրը դարձել էր խորհրդարանական երկիր: Կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն էր: Ինքը նստելու էր Մելիք-Ադամյան փողոցում, օրինակ, և կուսակցությունը ղեկավարելու է: Ընդհանրապես, խոստումը, որ երրորդ ժամկետի չեմ գնալու, և հետո գնաց՝ մեծ սխալ է եղել, և այդ խոստումը չպահելով էլ ժողովրդական մեծ ընդվզում է տեղի ունեցել»,- ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: