երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
«Լավ եմ աշխատել Բուշ կրտսերի, Օբամայի, Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ Բայդենի հետ լավ ենք սկսել». Էրդողան

«Լավ եմ աշխատել Բուշ կրտսերի, Օբամայի, Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ Բայդենի հետ լավ ենք սկսել». Էրդողան

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ լավ սկզբի» մասին:

 Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Էրդողանն ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:
 
«Ես ցանկանում եմ, որպեսզի մենք (Թուրքիա և ԱՄՆ) որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ելնելով 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնը ստանձնելու իմ փորձից, կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերությունների լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- ասել է Էրդողանը:

  • Կիսվել: