շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Պետրոս Պետրոսյանի կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անքակտելի մասն է․ ՌԴ դեսպանություն

Պետրոս Պետրոսյանի կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անքակտելի մասն է․ ՌԴ դեսպանություն

Կյանքից հեռացել է հայ ժողովրդի փառապանծ զավակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար ճակատագրի մարդ՝ չորս մայրցամաքների հետախույզ Պետրոս Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ 

«Նրա կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անքակտելի մասն է, որը մենք պարտավոր ենք հիշել և փոխանցել հաջորդ սերունդներին:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին և մտերիմներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: