ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

Արհեստակցական միությունները այդպես էլ չդարձան այնքան հզոր, ինչպես իրենց իրավանախորդներն էին, որովհետև արհմիություններն ունեն ֆինանսական կախվածություն գործատուից և նրանք իրավական լծակներ չունեն ազդելու գործատուի որոշումների կայացման վրա:

Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը:

«Այս առումով նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորվել էր ոչ ֆորմալ աշխատանքային խումբ արհեստակցական միությունների մասին օրենսդրության փոփոխությունների համար: Այդ խմբի աշխատանքները, հուսամ, կշարունակվեն նաև այս խորհրդարանում: Այստեղ ունենք աջակցություն միջազգային կազմակերպություններից՝ միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված: Աշխատանքային խմբում ներգրավված են ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, հիմնական կոնցեպտուալ հարցերի շուրջ եկել ենք նրանց հետ համաձայնության»,- ասաց Տիգրանյանը:

Պատգամավորի խոսքով` կշարունակեն աշխատանքները արհեստակցական միությունների մասին նոր օրենքի կամ այդ օրենքում փոփոխությունների շուրջ այն հաշվառմամբ, որ նրանք լինեն շատ ավելի մեծ լիազորություններով, ունենան իրավական լծակներ և կարողանան նաև իրենց անդամների շահերը ուղղակիորեն պաշտպանել դատարանում:

  • Կիսվել: