Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ նման են իրար. եթե նայենք ռեյտինգները, երկուսն էլ սկսել են նվազել. Վանեցյան
Ասում են` կորոնավիրուսը եւ նիկոլավիրուսը շատ նման են իրար, երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսություն են քայքայում: Այս մասին այսօր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բայց շատ կարեւոր մի բան կա, եթե նայենք ռեյտինգները, թե΄ նիկոլավիրուսը, թե΄ կորոնավիրուսը սկսել են նվազել:
Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլներին եւ կարողանալու ենք իրապես ձեւավորել այնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդուցավը եւ իրապես ինչպե՛ս պետք է մեր երկիրը հանել այս ծանր իրավիճակից, որտեղ հայտնվել ենք մենք բոլորս իրար հետ:
Ուստի ես ձեզ բոլորիդ խնդրում եմ, որ հունիսի 20-ին գնաք ընտրատեղամասեր եւ բոլորին համոզեք, որ, ընտրելով ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքին, դուք ընտրելու եք այնպիսի ուժի, որը երկիրը կարող է հանել այս վիճակից՛՛: