շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոչ ենք անում միանալ ավտոերթին դեպի Սյունիքի մարզ՝ մեր եղբայրներին մեր սերը, մեր խոնարհումը, մեր հպարտությունը և աջակցությունն արտահայտելու. Փաշինյան (տեսանյութ)

Կոչ ենք անում միանալ ավտոերթին դեպի Սյունիքի մարզ՝ մեր եղբայրներին մեր սերը, մեր խոնարհումը, մեր հպարտությունը և աջակցությունն արտահայտելու. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի բոլոր քաղաքներից, գյուղերից մեր հայրենակիցներին կոչ ենք անում վաղը 07:30-ին Երևանի Հանրապետության հրապարակից միանալ ազգային միասնության ավտոերթին դեպի Սյունիքի մարզ՝ մեր եղբայրներին մեր սերը, մեր խոնարհումը, մեր հպարտությունը և աջակցությունն արտահայտելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
 
՛՛Եվ ուրեմն, վաղը ժամը 07:30-ից միասնության ավտոերթը դեպի Սյունիքի մարզ շարժվում է Հանրապետության հրապարակից՛՛,-հավելել է նա՝ հրապարակելով արտաշատցիների հետ հանդիպմանն իր ելույթի տեսանյութը:
 

  • Կիսվել: