երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Քաջիկ Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 68 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Քաջիկ Խ-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հռիփսիմե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

  • Կիսվել: