ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդդիմությունը պատգամավորների ձերբակալման իրավաչափության միջնորդություն կներկայացնի ՍԴ

Ընդդիմությունը պատգամավորների ձերբակալման իրավաչափության միջնորդություն կներկայացնի ՍԴ

Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավորների ձերբակալման իրավաչափության միջնորդություն կներկայացնի ՍԴ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ «Հայաստան» դաշիքնով ընտրված երկու պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ դիմումը պատրաստ է․

«Եթե ոչ այսօր, ապա վաղը Սահմանադրական դատարան դիմում կներկայացվի այդ հարցով։ Որոշակի գործընթացներ կընթանան՝ դրանից բխող զարգացումներով: Այն, որ այդ կալանավորումները վերանալու են և մեր գործընկերները լինելու են ազատության մեջ, որևէ վայրկյան չկասկածեք: Աբսուրդ է, ապօրինություն է իրավական ամենաթողության դրսևորում է, բայց դա էլ է ունենալու իր ավարտը»:

 

  • Կիսվել: