կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Խնդրում ենք մեր բնակիչներին ամեն դեպքում ունենալ 100 դրամանոցներ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

Խնդրում ենք մեր բնակիչներին ամեն դեպքում ունենալ 100 դրամանոցներ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր հանձնարարական է տվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Այն այսօրվանից կգործարկվի:

Մասնավորապես՝ նոր ավտոբուսներում պետք է հնարավորություն լինի մեծ գումարները մանրել և կոպեկը գցել հատուկ նախատեսված արկղիկի մեջ:

«Ձեր հանձնարարականով դա արդեն ուժի մեջ է, բոլորին տրվել է 10 հազար դրամ ավանս, այսօրվանից կշրջանառվի: Խնդրում եմ մեր բնակիչներին ամեն դեպքում ունենալ 100 դրամանոցներ, որովհետև այս փոփոխությունը օրական շրջանառության ընդամենը 15 տոկսն է և չի բավականացնի, ուստի պետք է ունենալ 100 դրամ»,-ասաց լ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ:

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը»,-նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: