երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կհաղթենք և կանենք ամեն ինչ` մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար. Քոչարյան

Կհաղթենք և կանենք ամեն ինչ` մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար. Քոչարյան

Մենք կանենք ամեն ինչ` մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար: Այս մասին Շորժայի եւ Ճամբարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մնացել է 2-3 օր: Մենք կհաղթենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի երկիրը ունենա զարգացման այլ հնարավորություններ եւ տեմպեր: Ես շնորհակալ եմ, որ եկել եք: Չնայած հանդիպումը տեղի է ունենում փողոցում, այն ոգեշնչող է:

Երբ մենք սկսում էինք, ես ինքս չէի սպասում ձեզանից նման աջակցություն: Դա ե՛ւ ոգեշնչող է, ե ՛ւ պարտավորեցնող է: Բավարարել ձեր սպասելիքները` նշանակում է աշխատել 24 ժամ, շաբաթը 7 օր, ամիսը 30 օր: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արդարացնենք սպասելիքները եւ ապացուցենք, որ դուք պատմության ճիշտ կողմն եք՛՛:


Նշենք, որ բնակիչների զգալի մասը փախստականներ են վերջին պատերազմի ընթացքում գրավված Արծվաշեն եւ Չարդախլու հայկական գյուղերից: Մարդիկ կորցրել են իրենց տները, հողերը, գերեզմանները:

  • Կիսվել: