ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը կապ ունի իշխանության եվ ադրբեջանա-թուրքական բեմադրված բանակցությունների հետ. «Զարթոնք»

Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը կապ ունի իշխանության եվ ադրբեջանա-թուրքական բեմադրված բանակցությունների հետ. «Զարթոնք»

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանության կողմից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու վարքագիծը: Այս մասին հայտնում են «Զարթոնք» ԱՔԿ գործադիր մարմնից:

«Ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44 օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին առնչվող քրեական վարույթը կարող էր իրականացվել նաև առանց նրան մեկուսացնելու:

Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը, քանի որ պետական մակարդակով անտեսվում է մարդու սխրանքը, կենսագրությունը, նվիրումը և այլ արժանիքները:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

  1. գտնում է, որ գեներալի մեկուսացումն ուղիղ կապ ունի իշխանության և ադրբեջանա-թուրքական ներկայացուցիչների բեմադրված բանակցությունների արդյունքներով Հայաստանի անունից ապագա զիջումների հետ.
  2. պահանջում է իշխանությունից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հետապնդումները.
  3. հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հետապնդումների վրա»:

  • Կիսվել: