հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը գալիք խորհրդարանական ընտրություններում իր սատարումն է հայտնել ՀՀԿ-ին

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը գալիք խորհրդարանական ընտրություններում իր սատարումն է հայտնել ՀՀԿ-ին

Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Հաշվի առնելով ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունն իր աջակցությունն է հայտնում մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Շարունակվող համաճարակի այս դժվարին ժամանակներում, որը սրվում է երկրում հետպատերազմյան լարված քաղաքական իրավիճակով, կարևոր է երաշխավորել քաղաքական կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը և ապահովել դատական համակարգի անկախությունը:

Վստահ ենք, որ երկրի հիմնական քաղաքական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն, ունի այս բոլոր նպատակները իրականացնելու փորձ, անվտանգությունը վերականգնելու և հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու կամք և կարողություն:

Ավելին, մենք հավատում ենք, որ ՀՀԿ-ն մեծապես կնպաստի միջազգային համագործակցության և երկխոսության խթանմանը, որոնք կարևոր են տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:

CDI-ը հաջողություն է մաղթում ՀՀԿ-ին և ակնկալում, որ ընտրական գործընթացը կանցկացվի ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան` որպես իսկապես ժողովրդավարական հասարակություն զարգացնելու միակ միջոց:

CDI-ը ուշադիր հետևելու է երկրում ընտրական գործընթացներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

May be an image of text

  • Կիսվել: