ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառման մասին

Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառման մասին

Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր այգում հյուրընկալել էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆրանսիական համայնքին, դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին, ինչպես նաև իր գործընկերներին։

«Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, սոպրանո Վարդուհի Թորոյանին, Օհան Դուրյան եռյակին և մեր բոլոր հովանավորներին՝ եղբայրությամբ նշանավորվող այս տոնակատարությանն աջակցելու համար։ Շնորհակալություն բոլոր հյուրերին՝ ֆրանսիացիներին ու հայերին, Ֆրանսիայի ընկերներին։

Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը»,-նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: