ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կարող են լինել վարձկաններ, որոնք թաքնված լինեն լրագրողի կերպարի տակ․ նախարարը՝ ԱԺ-ում լրագրողների նոր սահմանափակումների մասին

Կարող են լինել վարձկաններ, որոնք թաքնված լինեն լրագրողի կերպարի տակ․ նախարարը՝ ԱԺ-ում լրագրողների նոր սահմանափակումների մասին

Կարող են լինել վարձկաններ, որոնք թաքնված լինեն լրագրողի կերպարի տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը՝ խոսելով ԱԺ-ում լրագրողների նոր սահմանափակումների մասին, որը համարեց նորմալ՝ նշելով՝ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ.

«Հիշելով, թե ով էր Նաիրի Հունանյանը, և որպես լրագրող՝ ինչեր կարող էր անել, պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, պետք է դա հարգենք: Կարող են լինել նաև վարձկաններ՝ թաքնված լրագրողների կերպարի տակ: Մենք պետք է ձեզ համար կարողանանք ստեղծել ամենանպաստավոր պայմանները»։

Անդրադառնալով իր նշանակման, նա հավելեց․

«Ուզում եմ շեշտել, որ պրն Բադասյանը ինձ թողել է օրենսդրական մեծ ժառանգություն, և ես, վստահաբար դրա վրա հենվելով, կարող եմ բավարարել հասարակության որոշակի ակնկալիքներ:

Պրն Փաշինյանի բոլոր խոստումները սկսվել են իրականացվել, վեթինգը արդեն իսկ սկսված է, արդեն համակարգից դուրս մղված դատավորներ կան»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանի խոստումները այդպես էլ չեն իրականանում:

  • Կիսվել: