Կարապետյանը հայտնեց, թե որքան է լինելու նվազագույն կենսաթոշակն իրենց՝ իշխանության գալու դեպքում
Հայաստանում կա 500 հազար և մոտավորապես 800 հազար գրանցված աշխատող, որից 600 հազարը մասնավորում, 200 հազարը պետականում։ Եթե մենք 5 տարում 300 հազար աշխատատեղ ենք ստեղծում մեր երկրում, դա բերում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կկարողանանք վերանայել սոցիալական վճարները և մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովել բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց՝ իշխանության գալու պարագայում նվազագույն կենսաթոշակն ինչքա՞ն է լինելու։
«Այսինքն՝ մարդը կկարողանա իր թոշակով վճարել իր սննդի, էլեկտրաէներգիայի, գազի համար»,–ասաց նա։


