ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ ՇՕ ամենագնաց մեքենաներ․ Անահիտ Ավանեսյան

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ ՇՕ ամենագնաց մեքենաներ․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ Սյունիքում, Վայոց ձորում,  պարբերաբար իրականացնում են տեղում կարիքների գնահատում եւ օպերատիվ դրանք բավարարվում են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ Սյունիքի որոշ գյուղերի ճանապարհներ դեպի Կապան փակվել է եւ 150 կմ պետք է կտրեն, որ հասնեն, Կապան, արդյոք շտապօգնության մեքենաները կարողանում են ժամանակին հասնել հիվանդներին:

«Բոլոր այդ համայնքները կապահովվեն իրենց անհրաժեշտ առաջին բուժօգնության պարագաներով: Եվ Կապանի, եւ Գորիսի շտապօգնության կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Դրանք արդեն տրամադրվել են, էլի կտրամադրվեն:  Տվյալ համայնքների առողջության ամբողջական ապահովումը  կկազմակերպվի: Տեղ հասնելու խնդիր չկա»:

  • Կիսվել: